Մարմնամարզիկները մեկնել են Մինսկ

17:47, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնել է Մինսկ` ուսումնամարզական հավաքի:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 14 օրյա ուսումնամարզական հավաքին կմասնցեն Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը  և Գագիկ Խաչիկյանը։

ֆեդերացիան   հայտ է ներկայացրել Պենզայում դեկտեմբերի 15-21-ը նախատեսված օլիմպիական կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի  27-րդ հուշամրցաշարին մասնակցելու համար։ Այդ մրցումների կայացման վերջնական որոշումը կպարզվի  դեկտեմբերի 1-ին։ 


© 2009 ARMENPRESS.am