Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար օգնությունը փոխանցվում է բնակչությանը

16:07, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում մարդասիրական առաքելություն իրականացնող Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խումբը ավարտել է առաքված բեռի բեռնաթափումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունը, ներկայումս ընթանում է բեռների փոխանցումը բնակելի տներին և սոցիալապես կարևոր օբյեկտներին:

Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Կարեն Բաղինյանի խոսքով՝ փայտն ու ապակին կօգնեն քաղաքին արագ վերականգնվել մինչեւ ցուրտ եղանակի սկսվելը:

Ավելի վաղ, ՌԴ ԱԻՆ աշխատակիցները քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ համատեղ գնահատել էին Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի ենթակառուցվածքներին հասցված վնասը:

Ստուգվել է 43 բնակավայր, հետազոտվել է ավելի քան 2,6 հազար օբյեկտ, որոնցից ավելի քան 2,4 հազար բնակելի տներ, այդ թվում ՝ բազմաբնակարան եւ ավելի քան 220 սոցիալապես կարևոր օբյեկտներ: Վնասված շենքերի ուսումնասիրումն ավարտված է: Բացի այդ, ՌԴ ԱԻՆ-ը իրակիանացրել է փրկարարների համար նախատեսված ճամբարի բարեկարգման միջոցառումները, կազմակերպել է ժամանած անձնակազմի և տեխնիկայի տեղակայումը: Ռուսաստանի ԱԻՆ խումբը քաղաքացիական բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու առաքելություն է սկսել նոյեմբերի 16-ից:


© 2009 ARMENPRESS.am