Ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների առաջնության բոլոր հաղթողները հայտնի են

14:46, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի 2020 թվականի մեծահասակների առաջնության բոլոր հաղթողները հայտնի են:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ քաշային կարգերի երկրի չեմպիոններ են դարձել` Արսեն Հարությունյանը (57կգ), Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65կգ), Արման Անդրիասյանը (70կգ), Հրայր Ալիխանյանը (74կգ), Արման Ավագյանը (79կգ), Հովհաննես Մխիթարյանը (86կգ), Սերգեյ Սարգսյանը (92կգ), Մարզպետ Գալստյանը (97կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125կգ):

Ազատ ոճային ըմբիշները ուսումնամարզական հավաք կունենան դեկտեմբերին Երևանում:

 

 


© 2009 ARMENPRESS.am