Ասկերան քաղաքի մերձակա տարածքներում կատարվում է հայտնաբերված ականների վնասազերծում

13:12, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասկերան քաղաքի մերձակա տարածքներում, մասնավորապես, Այգեստան, Խնածախ և Նորագյուղ համայնքներում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը կատարում են հայտնաբերված ականների ու չպայթած հրթիռների վնասազերծում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Միաժամանակ հորդորում ենք, որ ցանկացած զինամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- նշված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am