Ավարտվել են Դիլիջանի օղակաձև մասի հիմնանորոգման աշխատանքները

12:27, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանի օղակաձև մասի (կմ 96+176-կմ 96+433) հիմնանորոգումը. Մ-4 մայրուղու այդ հատվածը բարեկարգվել‚ առավել հարմարավետ է դարձել քաղաքի բնակիչների և այդ տարածքով երթևեկողների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Կապավոր» ընկերության ճանապարհաշինարարները կատարել են մայթերի կառուցման‚ եզրաքարերի‚ ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրման և այլ աշխատանքներ: Իրականացվել է ճանապարհի կահավորում։ Վերանորոգվել են նաև հատող ճանապարհների մուտքերը։

 Շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։


© 2009 ARMENPRESS.am