Վարչապետն անդրադարձավ գործադիրում տեղի ունեցած փոփոխություններին

11:36, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գործադիր մարմնում տեղի ունեցած փոփոխություններին։ Վարչապետը նկատեց, որ այսօր տեղի է ունենում նորացված կազմով կառավարության առաջին նիստը։

«Այս ընթացքում տեղի է ունեցել Պաշտպանության, Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտակարգ իրավիճակների նախարարների փոփոխություն։ Առաջիկայում մեզ սպասվում է էկոնոմիկայի նախարարի փոփոխություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը։

Կառավարության ղեկավարը պաշտոնաթող գործընկերներին շնորհակալություն հայտնեց ներդրած ջանքերի համար և նորանշանակ նախարարներին մաղթեց հաջողություն:


© 2009 ARMENPRESS.am