Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը

09:31, 26 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ  Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ կայքը, քաղաքում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը և կարգավորված է ճանապարհային շարժը, էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը: Խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց տներ:

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական ադմինիստրացիային Ստեփանակերտում ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների հարցում:

Ռուս խաղաղապահները ապահովում են հրադադարի պահպանումը և փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:  

 


© 2009 ARMENPRESS.am