Ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստ է գումարել

14:37, 25 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստ է գումարել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

«Խորհուրդը որոշել է փոփոխություն կատարել ԱԺ խորհրդի 2019 թվականի փետրվարի 6-ի 004-Ա որոշման մեջ, որի համաձայն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանին կփոխարինի նույն խմբակցությունից Ալեքսեյ Սանդիկովը»,- ասված է հաղորդագրությունում:

ԱԺ խորհրդի արտահերթ նիստը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը նոյեմբերի 25-ին հայտնել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:


© 2009 ARMENPRESS.am