Արոնյանը Skilling Open 2020-ի քառորդ եզրափակիչում է

09:03, 25 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը դուրս եկավ  Skilling Open 2020 մրցաշարի քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարում Արոնյանը 15 հնարավորից հավաքելով 8,5 միավոր, մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 5-րդ տեղը` իրավունք ստանալով մասնակցելու քառորդ եզրափակիչին: 16 շախմատիստներից միայն 8-ն են մասնակցում քառորդ եզրափակիչին:

Այս փուլում միմյանց դեմ կպայքարեն Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Անիշ Գիրին:

Քառորդ եզրափակիչը մեկնարկում է նոյեմբերի 25-ին:


© 2009 ARMENPRESS.am