Երևանի տրանսպորտային ցանցի համար ավտոբուսների արտադրության մրցույթը կմեկնարկի դեկտեմբերին

15:51, 24 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի համար ավտոբուսների արտադրության մրցույթը մեկնարկելու է 2020 թվականի դեկտեմբերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Առաջին մրցույթին մասնակցել էր երկու կազմակերպություն, սակայն այն չեղարկվել էր, քանի որ դրանցից մեկի տեխնիկական բնութագրերը չէին համապատասխանել, իսկ մյուսը կարևոր փաստաթղթեր չէր ներկայացրել: Կարծում եմ, որ երկրորդ մրցույթը կհայտարարվի մինչև դեկտեմբերի 10-ը, և այն կլինի երկու փաթեթով»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ այս ընթացքում Երևանի քաղաքապետի հետ աշխատել են 7.5-8.5 մ երկարությամբ ավտոբուսներ ձեռք բերելու ուղղությամբ:

Նրա խոսքով՝ որոշ խնդիրներ լուծելուց հետո նույնպես կհայտարարվի մրցույթ, որպեսզի համալրվի Երևանի ավտոբուսների կայանը:


© 2009 ARMENPRESS.am