Հայաստանում առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

15:04, 24 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը և 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում նոյեմբերի 24-ի ցերեկը և 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 


© 2009 ARMENPRESS.am