Տիգրան Բարսեղյանը մասնակցել է «Աստանա»-ի հաղթական խաղին

13:40, 24 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ակումբի հաղթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ղազախաստանի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրում «Աստանա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Կայսար»-ին և առավելության հասավ 3:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Տիգրան Բարսեղյանը «Աստանա»-ի մեկնարկային կազմում էր սակայն փոխարինվեց 87-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Աստանա»-ն մրցաշարային աղյուսակում 3-րդն է և ունի 30 միավոր:


© 2009 ARMENPRESS.am