Թրամփն Ընդհանուր ծառայությունների վարչության ղեկավարին հանձնարարել Է «անհրաժեշտ ամեն բան» անել իշխանությունը Բայդենին փոխանցելու համար

11:20, 24 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Ընդհանուր ծառայությունների վարչության (GSA) ղեկավարին հանձնարարել Է «անհրաժեշտ ամեն բան» անել՝ ըստ «նախնական արձանագրությունների» իշխանությունը փոխանցելու Ջո Բայդենին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Էմիլի Մերֆիին GSA-ից՝ մեր երկրին նրա անսասան նվիրվածության համար: Նա ենթարկվել Է հետապնդումների, սպառնալիքների եւ բռնության: (…) Չեմ ցանկանում, որպեսզի դա տեղի ունենա նրա հետ, նրա ընտանիքի կամ GSA-ի աշխատակիցների հետ»,-գրել Է Թրամփը Twitter-ում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am