Արոնյանը Skilling Open 2020 մրցաշարում դեռ 12-րդն է

09:54, 24 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Skilling Open 2020 մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարի 6-10-րդ տուրերում Արոնյանը երեք պարտիա ավարտեց ոչ-ոքի, իսկ երկուսում պարտություն կրեց: 10 հնարավորից հավաքելով 4,5 միավոր՝ հայ գրոսմայստերն այժմ 12-րդն է 16 շախմատիստների պայքարում:

Առաջատարը Նիդեռլանդներից Անիշ Գիրին է, որը հավաքել է 6,5 միավոր:

Skilling Open-ը կազմակերպում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դին Լիժենը, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Լևոն Արոնյանը, Յան-Քշիշտոֆ Դուդան, Թեյմուր Ռաջաբովը, Լիեմ Լին, Պյոտր Սվիդլերը, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Ալիռեզա Ֆիրուզան, Դավիդ Գուիջարոն և Սանթոս Վիդիտը:

Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 22-ին և կեզրափակվի նոյեմբերի 30-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 15 տուրից:


© 2009 ARMENPRESS.am