Փրկարարները մարել են Գարեգին Նժդեհի փողոցում բռնկված հրդեհը

09:52, 24 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 23։33-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Էրմիէլ» խանութում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էրմիել» խանութ-սրահի 1-ին հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:54-ին, մարվել՝ նոյեմբերի 24-ին, ժամը 00:50-ին: Այրվել են դրամարկղ, տնտեսական իրեր և ցուցափեղկ (մոտ 20 քմ)։

 


© 2009 ARMENPRESS.am