Զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման համար որևէ վայր այցելելու կարիք չկա. Մեսրոպ Առաքելյան

13:01, 23 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման համար որևէ վայր այցելելու, դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:  

«Հարգելի հայրենակիցներ, զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով: Որևէ զինվոր կամ ընտանիքի անդամ անհրաժեշտություն չունի այցելել որևէ վայր դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու համար»,-նշել է Մեսրոպ Առաքելյանը:

Սոցիալական ցանցերում շրջանառվում էր տեղեկություն, թե վիրավորում ստացած զինվորները հաշմանդամություն կարգ ստանալու համար ստիպված են փաստաթղթեր հավաքել  և պետք է այցելեն համապատասխան վայր: 


© 2009 ARMENPRESS.am