ԲԿՄԱ-ն դուրս եկավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ

16:52, 22 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացավ Vbet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան «Լոռի»-ԲԿՄԱ հանդիպումը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում թիմերը փոխանակվեցին երկուական գնդակով: «Լոռի»-ԲԿՄԱ`2:2: Բայց քանի որ ակումբերի առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել էր ԲԿՄԱ-ն` գավաթի խաղարկության հաջորդ փուլ դուրս եկան հենց բանակայինները:

Գավաթի խաղարկության ևս մեկ հանդիպում կկայանա նոյեմբերի 30-ին որտեղ կմրցեն «Փյունիկ»-ը և «Ուրարտու»-ն:


© 2009 ARMENPRESS.am