ՀՀ վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել պատերազմում զոհված հերոսների հիշատակի արարողությանը

16:32, 22 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սուրբ Տրդատի բաց խորանին հիշատակի արարողությունը նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց Կաթողիկոսը:

 


© 2009 ARMENPRESS.am