«Չելսի»-ն հաղթեց «Նյուքասլ»-ին և մրցաշարային աղյուսակի առաջատարն է

18:50, 21 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Չելսի»-ն արտագնա խաղում մրցեց և գերազանցեց «Նյուքասլ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անգլիայի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Չելսի»-ն հյուրընկալվեց «Նյուքասլ»-ին և հաղթեց 0:2 հաշվով: «Ազնվականների» կազմում գոլ խփեց Աբրահամը և ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆերնանդեսը:

Պրեմիեր լիգայի շրջանակներում «Չելսի»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 29-ին` մրցելով «Տոտենհեմ»-ի հետ: Այս տուրից հետո լոնդոնցիները մրցաշարային աղյուսակի առաջատարն և ունեն 18 միավոր:


© 2009 ARMENPRESS.am