Հարոյանը կարմիր քարտ է ստացել «Կրասնոդար»-«Տամբով» խաղում

18:28, 21 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրում «Տամբով»-ն արտագնա խաղում մրցել է «Կրասնոդար»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կրասնոդարի երկրամասը ներկայացնող համանուն թիմը հաղթել է նվազագույն հաշվով: «Տամբով»-ի մեկնարկային կազմում ընդգրկված էր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վարազդատ Հարոյանն, ով երկու դեղին քարտի պատճառով ստացել է կարմիր քարտ և հեռացվել: «Տամբով»-ի մեկնարկային կազմում էր նաև հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն, ով մասնակցել է ամբողջ խաղին:

Այս պարտությունից հետո «Տամբով»-ը մրցաշարային աղյուսակում 13-րդն է և ունի 12 միավոր: Առաջատարը 31 միավորով «Զենիթ»-ն է:


© 2009 ARMENPRESS.am