Պուտինը կարևորել է Լեռնային Ղարաբաղում հուշարձանների և սրբավայրերի պաշտպանության հարցը

20:24, 20 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում  հուշարձանների և սրբավայրերի պաշտպանության հարցը շատ կարեւոր է, և այստեղ շատ պահանջված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվումը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

«Հատուկ կցանկանայի խոսել պատմական հուշարձանների եւ կրոնական սրբավայրերի, ընդ որում՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական հուշարձանների պաշտպանության մասին: Այս հարցը ունի կարեւոր մարդկային բարոյական չափանիշ: Կարծում եմ, որ այստեղ շատ պահանջված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվումը: Հուսով ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ևս կօգնի երեխաներին եւ դեռահասներին, որոնք հատկապես անպաշտպան են ռազմական հակամարտությունների սարսափների առջև», - ասել է Պուտինը

ՌԴ նախագահը հավելել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն հանձնարարություններ ունի այդ բոլոր ուղղություններով:

 


© 2009 ARMENPRESS.am