Ուկրաինական SkyUp Airlines ավիաընկերությունը վերսկսում է չվերթները դեպի Հայաստան

19:14, 20 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական SkyUp Airlines բեռնափոխադրող ավիաընկերությունը վերսկսում է չվերթները դեպի Հայաստան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով AnalitikaUA.net-ը, ավիաընկերության կայքում հրապարակվել է նոյեմբերի 23-ից Երևան ժամանող տոմսերի վաճառքը:

Ուկրաինական  МАУ ավիաընկերությունը 2020 թվականի դեկտեմբերի 4-ից վերսկսում է դեպի Երևան չվերթները ՝ կապված տարածաշրջանում իրավիճակի կայունացման հետ:

 


© 2009 ARMENPRESS.am