Կյանքից հեռացել է Ռիտա Սարգսյանը

17:06, 20 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 58 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը:

Նոյեմբերի 16-ին Ռիտա Սարգսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն: Ռիտա Սարգսյանի մոտ ախտորոշվել էր Covid-19:

Ռիտա Սարգսյանը ծնվել է 1962թ., Ստեփանակերտում:

 


© 2009 ARMENPRESS.am