ԵՀ-ի ղեկավարը բացատրել Է իր դիրքորոշումը Sputnik V ռուսաստանյան պատվաստանյութի վերաբերյալ

15:27, 20 Նոյեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ղեկավարները տեսախորհրդաժողովի ժամանակ չեն քննարկել Հունգարիայի կողմից Sputnik V ռուսաստանյան պատվաստանյութի ձեռքբերումը, ԵՄ-ն պատվաստանյութերի իր քաղաքականության մեջ ելնում Է դրանց անվտանգությունից եւ հուսալիությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Ո՛չ, դա բանավեճի առարկա չի եղել այդ տեսախորհրդաժողովի ժամանակ: Իսկ ընդհանուր առմամբ մենք գիտենք, որ պատվաստումն անվտանգության եւ վստահության հարց Է: Ե՛վ այդ անվտանգությունը, ե՛ւ այդ վստահությունը, դրանք կլինեն, երբ առկա Է այն տվյալների թափանցիկությունը, որոնք վերաբերում են պատվաստանյութերի մշակմանը կամ կլինիկական փորձարկումների ընթացքին»,-ասել Է ֆոն դեր Լյայենը՝ նոյեմբերի 19-ի երեկոյան Բրյուսելում հանդես գալով մամուլի ասուլիում՝ ամփոփելով Եվրամիության վիրտուալ անցկացված գագաթնաժողովի արդյունքները, որի գլխավոր թեման եղել Է COVID-19-ի համավարակի դեմ պայքարը:

«Հետեւաբար, ես կարծում եմ, որ չափազանց կարեւոր Է, որպեսզի ցանկացած պատվաստանյութ, որն օգտագործվելու Է, լիներ Դեղամիջոցների եվրոպական գործակալության թույլտվության ընթացակարգի առարկա: Այդ ամենը, իսկական թափանցիկության դեպքում, երաշխավորում Է պատվաստանյութի լիակատար անվնասակարությունը եւ վստահություն Է ծնում: Այսպիսին Է իմ կարծիքը»,-բացատրել Է եվրոպական հանձնաժողովի նախագախը՝ ի պատասխան համապատասխան հարցի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

© 2009 ARMENPRESS.am