Ազատության հրապարակում մեկնարկել է 16 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքը

18:18, 18 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանրահավաքին կներկայացվի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի գնահատականը և հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը:

ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է դադարեցնել այն, քանի որ երկրում հայտարարված է ռազմական դրություն:

16 կուսակցության ներկայացուցիչները հանրահավաք էին հրավիրել նաև նոյեմբերի 11-ին, 12-ին, 13-ին և 16-ին:


© 2009 ARMENPRESS.am