Մովսես Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
16:44, 18 Նոյեմբեր, 2020ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ին հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
2019 թվականի նոյեմբերի 19-ին Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշանակվել էր ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։
© 2009 ARMENPRESS.am