Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով

17:24, 17 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հանրապետության ԱԻ պետական ծառայության հումանիտար աջակցության ծրագրով Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ միայնակ, տարեց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց սնունդը կամ դեղորայքը փոխանցվում է առաքման կարգով:

Ծառայության Ստեփանակերտի քաղաքային բաժինը տեղեկացնում է, որ այս պահին պահեստում կա անհրաժեշտ քանակության ապրանք, պակասելու դեպքում՝ կստանան նոր խմբաքանակ:


© 2009 ARMENPRESS.am