Զոհրաբ Մնացականյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնից

23:46, 16 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Զոհրաբ Մնացականյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու մասին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Զոհրաբ Մնացականյանին ազատել արտաքին գործերի նախարարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:


© 2009 ARMENPRESS.am