Ազատության հրապարակում մեկնարկել է 16 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքը

17:11, 16 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանրահավաքին կներկայացվի ստեղծված իրավիճակի գնահատականը և հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը:

16 կուսակցության ներկայացուցիչները հանրահավաք էին հրավիրել նաև նոյեմբերի 11-ին,12-ին և 13-ին:

 


© 2009 ARMENPRESS.am