Արտակ Դավթյանն ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից

13:30, 16 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որոշմամբ Արտակ Դավթյանն ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտակ Դավթյանին ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է վարչապետի որոշման մեջ: 


© 2009 ARMENPRESS.am