Նախագահ Սարգսյանը և Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են համագործակցության սերտացման հարցեր
21:56, 15 Նոյեմբեր, 2020ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին կարճատև (մի քանի ժամյա) աշխատանքային այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Աբու Դաբիում նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄԷ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տահնուն Բին Զայեդ Ալ Նահյանը։
Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը ողջունել է նախագահ Սարգսյանի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ՝ հաղորդելով ԱՄԷ նախագահ, շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի բարեմաղթանքները․ ԱՄԷ նախագահն առաջընթաց և բարգավաճում է մաղթել Հայաստանին և հայ ժողովրդին։© 2009 ARMENPRESS.am