ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները

20:07, 14 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Պարոն Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»,- նշեց Նաղդալյանը:

Ավելի վաղ, լրատվամիջոցները հայտնել էին, որ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:

 


© 2009 ARMENPRESS.am