Արցախում հեռախոսային և ինտերնետ կապի խնդիրները շուտով կլուծվեն

17:41, 14 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կլուծվեն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից,  պատերազմի ընթացքում թշնամական կողմը թիրախավորել էր նաև Արցախի կապի ոլորտը:

«Ստեփանակերտում և մյուս շրջաններում այդ ուղղությամբ այժմ վթարների վերականգնողական աշխատանքներ են տարվում: Կարճ ժամանակաընթացքում կվերականգնվի հեռախոսի և ինտերնետ կապը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Աշխատանքներ են տարվում նաև կենսական կարևոր նշանակության` էներգամատակարարման, ջրամատակարարման և գազամատակարարման համակարգերի վերականգնման ուղղությամբ, որոնք ևս վնասվել են հրթիռահրետակոծության հետևանքով:

 


© 2009 ARMENPRESS.am