ՀՀ առաջին նախագահը ՌԴ դեսպանի հետ քննարկել է զինադադարից հետո ստեղծված իրավիճակը

18:15, 12 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Արցախում հաստատված զինադադարից հետո ստեղծված իրավիճակի և Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ»,- գրել է Մուսինյանը:


© 2009 ARMENPRESS.am