«Հայաստանի Հանրապետությամբ» օրաթերթ. Ֆրանսիական տեսանյութը բացահայտում է Ադրբեջանի հանցագործությունը

08:40, 12 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեւանում աշխատող ֆրանսիացի վիրաբույժ  Պատրիկ Կնիպերը, ով վիրահատում է վիրավորներին, պատմել է, որ ադրբեջանական կողմն այրող զենք՝ սպիտակ ֆոսֆոր է կիրառել Արցախում: «Պուենի» լրագրողների տեսանյութը հաստատում է դա: Նա Փարիզից օրթոպեդիկ վիրաբույժ է եւ ծանր այրվածքների մասնագետ: Այժմ Երեւանում է ֆրանսիական առաքելության շրջանակներում, որն օգնում է տեղի բժիշկներին՝ բուժելու վիրավորներին:

Կնիպերը վստահեցնում է, որ 19-ամյա զինծառայողը, որին տեսնում ենք Երեւանի վերականգնողական կենտրոնում «Պուենի» լրագրողների նկարահանած տեսանյութում, մեկ շաբաթ առաջ Արցախի Հանրապետության Մարտունու մոտակայքում գտնվող ճակատում տուժել է ֆոսֆորային զենքից:

Բժիշկ Կնիպերի պատմությունը չափազանց վտանգավոր զենքի օգտագործման առաջին անկախ հաստատումն է…»:

                                  Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 


© 2009 ARMENPRESS.am