Հանրահավաքի նախաձեռնողներն ու մասնակիցները շարժվեցին դեպի Կառավարության շենք

15:21, 11 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները Ազատության հրապարակից քայլերթով շարժվում են դեպի Կառավարություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 17 կուսակցության անդամները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Պահանջում ենք նաև հրավիրել Ազգային ժողովի հրատապ նիստ»,- իր ելույթում նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Կուսակցությունները հանրահավաք են հրավիրել, նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը:

ՀՀ ոստիկանությունը պահանջում է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը, նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը: Ոստիկանությունը արդեն իսկ հավաքի վայրից բերման է ենթարկել մի խումբ քաղաքացիների: Բերման ենթարկվածների թվում է նաև Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 Լիլիթ Դեմուրյան

 

 


© 2009 ARMENPRESS.am