Հունական լցանավը բախվել Է թուրքական ձկնորսական կատերին

15:13, 11 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունական դրոշով լցանավը թուրքական ձկնորսական կատերին Է բախվել Թուրքիայի Կարատաշ քաղաքից 15 ծովային մղոն հեռավորության վրա, որը գտնվում Է երկրի Ադանա հարավային նահանգում. հինգ ձկնորսի դեռ չի հաջողվել գտնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը, նոյեմբերի 11-ին հաղորդում Է Haber Turk հեռուստաալիքը:

Արտակարգ պատահարը տեղի Է ունեցել գիշերը: Ուրիշ կատերների ձկնորսները հայտնաբերել են Polatbey շրջված կատերը: Նրանց պնդմամբ, կատերը շրջվել Է հունական դրոշով նավի հետ բախվելուց հետո: Փրկարարները ձկնորսական կատերի հինգ մարդկանց որոնողական աշխատանքներ են կատարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am