Սերժ Սարգսյանը հրավիրվել է ԱԱԾ

14:40, 11 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: ՀՀ երրորդ նախագահի տուն Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ուղարկել ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ»,- նշում են գրասենյակից և հավելում, որ նշանակված ժամին` 16:00-ին, նախագահ Սարգսյանը կայցելի ԱԱԾ:


© 2009 ARMENPRESS.am