Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով կան վիրավորներ

01:07, 10 Նոյեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով կան վիրավորներ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացավ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Խաղաղ բնակավայրերի և բնակչության ուղղությամբ չթույլատրվող զինատեսակներից կրակ բացելը` ռազմական հանցագործություն է։

Ստեփանակերտն այս պահին դարձյալ թշնամու թիրախում է։

Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվում է։ Խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։

ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները տարբեր հասցեներում կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am