Ադրբեջանը հեռահար հրթիռների 8 հարված է հասցրել Ստեփանակերտին

09:40, 8 Նոյեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։ 

Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում  պահպանվել է հարաբերական հանգիստը»,-նշում են ծառայությունից։


© 2009 ARMENPRESS.am