Այս փորձության ժամանակ Փարիզը կանգնած է հայ ժողովրդի կողքին. Անն Իդալգո

11:33, 6 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Ֆրանկ Փափազյանին և Արա Թորանյանին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է քաղաքապետը:

«Այս փորձության ժամանակ Փարիզը կանգնած է հայ ժողովրդի կողքին»,- հավելել է նա»:


© 2009 ARMENPRESS.am