Ֆրանսահայերին սպառնացող վտանգը սպառնալիք է ողջ Ֆրանսիային. Ժոնաթան Լաքոտ

22:43, 5 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը «Թվիթեր»-ի իր էջում հոդված է հրապարակել ֆրանսիացի ոստիկանների կողմից Օվերն-Ռոն-Ալպի տարածաշրջանում հայկական ուսումնարանի պահպանության մասին և գրել, որ ֆրանսահայերին սպառնացող վտանգը սպառնալիք է ողջ Ֆրանսիային:

«Տխուր պատկեր, բայց սա պաշտպանության ուժեղ խորհրդանիշ է, որը մեր ազգն առաջարկում է իր բոլոր քաղաքացիներին: Ֆրանսահայերին ուղղված սպառնալիքները սպառնալիք են ամբողջ Ֆրանսիայի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Լաքոտը:

Օվերն-Ռոն-Ալպի տարածաշրջանի պատկան մարմինները որոշում են կայացրել ուժեղացված ծառայություն իրականացնել հայկական դպրոցներում և մշակույթային կենտրոններում այն բանից հետո, երբ Ֆրանսիայում հայերը թուրքերի կողմից հետապնդումների ենթարկվեցին:


© 2009 ARMENPRESS.am