Թրամփի շտաբը Միչիգանում ձայների հաշվարկը կանգնեցնելու հայց է ներկայացրել դատարան

23:19, 4 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ, նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը դատական հայց է ներկայացրել Միչիգան նահանգում ձայների հաշվարկը կանգնեցնելու հարցով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Բիլ Ստեպիենը: «Մենք այսօր Միչիգանի դատարան հայց ենք ներկայացրել, որպեսզի կանգնեցվի ձայների հաշվարկը, մինչև այն պահը, երբ գործընթացին նշանակալի հասանելիություն կլինի: Մենք նաև պահանջում ենք ուսումնասիրել այն քվեաթերթիկները, որոնք բացվել և հաշվարկվել են, երբ մենք հասանելիություն չենք ունեցել»,- ասել է Ստեպիենը:

Միչիգան նահանգում ձայների հաշվարկի արդյունքներով հաղթում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը:

 


© 2009 ARMENPRESS.am