Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

23:19, 4 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել  է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պայմանավորվածություն է նաև ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում:


© 2009 ARMENPRESS.am