ՀՀ ԱԱԾ-ն առաջնագծում սահմանապահ զորքերի նշանակալի հաջողությունների մասին տեսանյութ է հրապարակել

21:03, 4 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջնագծում ԱԱԾ սահմանապահ զորքերի նշանակալի հաջողությունների մասին տեսանյութ է հրապարակել։

«Ստորև ցուցադրվող տեսանյութում ներկայացվում են որոշ դրվագներ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների զգոնության, աչալրջության և մարտական առաջադրանքի պատշաճ կատարման արդյունքում առաջնագծում գրանցված նշանակալի հաջողությունների ու հակառակորդի զգալի կորուստների վերաբերյալ»,- «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:


© 2009 ARMENPRESS.am