Հայկական ուժերի ուղղությամբ Ադրբեջանի արձակած հրետանային կրակի մի քանի արկ ընկել է Իրանի տարածք

16:41, 3 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի արձակած հրետանային կրակի մի քանի արկ ընկել է Իրանի տարածք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսն ընկել են Իրանի տարածք»,-նշել է Շուշան Ստեփանյանը:


© 2009 ARMENPRESS.am