Թուրքիայում Անթալիայի ափերի մոտ զբոսաշրջային նավ է խորտակվել

14:16, 3 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Անթալիայի ծովափնյա Ալանիա քաղաքի մերձակայքում զբոսաշրջային նավ է խորտակվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով CNNTurk հեռուստաընկերության տեղեկությունները: Նավի մեջ եղել է մոտավորապես 30 զբոսաշրջիկ: Ծովափի փրկարարական խմբերն արդեն սկսել են նրանց փրկելու աշխատանքը:

Պատրաստեց Էմմա Արդարյանը


© 2009 ARMENPRESS.am