ՌԴ վերադարձած զբոսաշրջիկների 90%-ը Covid-19-ով վարակվել է Թուրքիայում. Ռուսաստանը պատրաստվում է կոնկրետ քայլեր ձեռնարկել

18:35, 2 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է կոնկրետ քայլեր ձեռնարկել այն հանգամանքով պայմանավորված, որ արտերկրում հանգստից հետո երկիր վերադարձածների 90%-ը կորոնավիրուսով վարակվել է Թուրքիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է Սպառողների իրավունքների պաշտպանության պետական ծառայության ղեկավար Աննա Պոպովան:

«Թուրքիայի հետ սահմանը բացելուց հետո օգոստոսի 1-ից վերադարձել է մոտ 1,5 մլն մարդ: Վերադարձածներից մոտ 10 հազարը կորոնավիրուսի վարակակիր է, որոնցից 90%-ը եկել են Թուրքիայից: Այդ պատճառով, ակնհայտ է` պետք է անպայման սա քննարկել և կոնկրետ քայլեր առաջարկել»,- նշել է Պոպովան:

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 377 հազար 473 է: Երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 հազար 326 մարդ, ապաքինվել` 325 հազար 486 հոգի: Կորոնավիրուսով են վարակվել նաև Թուրքիայի Ներքին գործերի նախարարն ու նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի խոսնակը:

 


© 2009 ARMENPRESS.am