«Ռոմա»-ն հաղթեց «Ֆիորենտինա»-ին. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ

22:54, 1 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի 6-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ֆիորենտինա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայրաքաղաքային ակումբին հաջողվեց հանդիպման մեկնարկից 12 րոպե անց բացել խաղի հաշիվը: Աչքի ընկավ Սպիանցոլան: «Գայլեր»-ն իրենց առավելությունը կրկնապատկեցին 70-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Պեդրոն: «Ռոմա»-«Ֆիորենտինա»` 2:0:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքերը և 7-րդն է: Նրանք հավաքել են 11 միավոր: Առաջատարը 16 միավորով «Միլան»-ն է:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am