Ամերիկյան ֆուտբոլի լեգենդար մարզիչն իր աջակցություն է հայտնել հայ ժողովրդին

22:04, 1 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամերիկյան ֆուտբոլի լեգենդար մարզիչ, 6 անգամ «Սուպերբոուլ»-ի արժանացած Բիլ Բելիչիկն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին Ադրբեջանի ագրեսիայի դեմ պայքարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բիլ Բելիչեկի տեսաուղերձը հրապարակել է ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը:

«Ցանկանում եմ ասել, որ կանգնած եմ ձեր կողքին այս դժվարին ժամանակին։ Ես իմացել եմ Հայաստանի պատմությունից, որ հայ ժողովուրդը, չնայած շատ դժբախտությունների ու դժվարությունների, շարունակում է բարգավաճել։

Հույս ունեմ և աղոթում եմ խաղաղության, արդարության և խիզախ զինվորների ապահովության համար, ովքեր կռիվ են տալիս իրենց ազգի ազատության և ճանաչման համար։ Իմ փոքր ներդրումը արդարության հաստատման համար ամբողջ աշխարհում»,- ասել է Բելիչիկը:

 


© 2009 ARMENPRESS.am